Որպես տղամարդ՝ մեր գործընկերը պետք է ներողություն խնդրեր կնոջից․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
«Ես խորապես ցավում եմ։ Եթե իմանայի, որ իմ գործընկերոջ փոխարեն ներողություն խնդրելով տիկին Թովմասյանից, կարող եմ մեղմել իրավիճակը, և ես՝ որպես կին, ինքս պարբերաբար թիրախավորված լինելով հասարակության տարբեր շերտերի կողմից, շատ լավ գիտեմ և շատ լավ զգում եմ, թե ինչ է այս պահին կատարվում Թագուհի Թովմասյանի հոգում։ Կուզենայի ինչ–որ տարբերակ ունենալ մեղմելու»,– այս մասին եթերում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա նշել է, որ բոլոր դեպքերում նման խոսույթը դատապարտում է՝ լինի դա իշխանության, թե ընդդիմության կողմից։
«Դատապարտում եմ իմ գործընկերների պահվածքը։ Այո՛, երկու կողմից էլ վիրավորական բաներ հնչել են, բայց կարծում եմ՝ մենք պիտի առաջնորդեինք ավելի քաղաքակիրթ մշակույթի արմատավորում և տարածում մեր հասարակության մեջ։ Համենայնդեպս, իրապես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում զգացմունքները ինչ–որ կերպ այս իրավիճակով (պայմանավորված - խմբ․) վիրավորվել են»,– ասել է իշխանական պատգամավորը։
Նա կարծիք է հայտնել, որ երկու կողմն էլ որոշ հարցերում պետք է պատասխաններ տա։
«Կարծում եմ, որ սրա ճիշտ լուծումն այն էր, որ որպես տղամարդ՝ մեր գործընկերը ներողություն խնդրեր կնոջից»,– հավելել է Բադալյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)