Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա
Սպորտ
Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալի Ալիևը Բելգիայի թիմից 0-6 հաշվով կրած պարտությունից հետո հայտնել է, որ հրաժարականի դիմում կներկայացնի:
«Կարճ կլինեմ. կատարվածի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Իմ մեղքով էր ամեն ինչ։ Ֆուտբոլիստներից ոչ ոք արժանի չէր նման պարտության։
Հրաժարականի դիմում կներկայացնեմ։ Ղազախստան վերադառնալուց անմիջապես հետո որոշմանս մասին կտեղեկացնեմ ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասել է Ալիևը։
44-ամյա մասնագետը պաշտոնը ստանձնել էր 2025թ. հունվարին։ Ղազախստանը նրա գլխավորությամբ 6 խաղում 1 հաղթանակ էր տարել, կրել 5 պարտություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին