Զելենսկին հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Քաղաքական
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին հաստատել է, որ հաջորդ շաբաթ նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Մենք պատրաստվում ենք բարձր մակարդակով մասնակցել՝ Ուկրաինայի նախագահի գլխավորությամբ», — նշել է նա «РБК-Украина»-ի Telegram-ալիքում։
Պաշտոնյան չհայտնեց ամբողջական պատվիրակության կազմը, ինչպես նաև չմեկնաբանեց Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հարցը։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նման հանդիպում կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ Թրամփը համարվում է միակ համաշխարհային առաջնորդը, որը կարող է միաժամանակ կապ պահպանել Ուկրաինայի հակամարտության երկու կողմերի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)