Ուսանողները հանրակացարանում մաշկազերծել են արջին
Հասարակություն
NBC News-ի տեղեկություններով՝ Քորնելլի համալսարանի երկու ուսանողներ որսի են գնացել Թոմփկինս շրջանից դուրս, որտեղ գտնվում է բուհը։ Նրանց հաջողվել է որսալ 54 կիլոգրամ քաշ ունեցող սև արջի։
Ուսանողները գիշատչին բերել են համալսարանի հանրակացարան և խոհանոցում մաշկազերծել ու բաժանել են նրա մարմինը։ Դեպքը զայրացրել է մյուս ուսանողներին, որոնք բողոքել են։
Շրջակա միջավայրի պաշտպանության վարչության (DEC) քննիչը հետաքննություն անցկացրեց և հաստատեց, որ ուսանողների գործողությունները օրինական էին․ նրանք ունեցել են որսի լիցենզիա և հետևել են անհրաժեշտ կանոններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)