Հոգեբանը բացատրել է՝ ինչու է Մելանյա Թրամփը համբույրներից պաշտպանող գլխարկ կրում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ցուցաբերում է անտարբերություն և սառնություն, որպեսզի ամուսնուց հեռու մնա, այդ իսկ պատճառով՝ նա կրում է «համբույրից պաշտպանող» գլխարկ։ Այս մասին ասել է հոգեբան և քաղաքագետ Ռուսլան Պանկրատովը aif.ru-ին տված հարցազրույցում։
«Խոսքը վերաբերում է իր նարցիս ամուսնուց հուզական հեռավորությանը։ Օրինակ, նա մեթոդաբար մերժում է ամուսնու բոլոր փորձերը՝ իր հետ ֆիզիկական շփում հաստատելու», - ընդգծել է նա։
Ըստ Պանկրատովի՝ այս համատեքստում հատկապես նշանակալից են այն պահերը, երբ ԱՄՆ նախագահը փորձում է հրապարակայնորեն ցուցադրել մտերմությունը։
Ամերիկացի առաջնորդի երդմնակալության ժամանակ զույգի պարին անդրադառնալով՝ փորձագետը հայտնել է, որ Մելանյան ցուցաբերել է «խառը զգացմունքներ» և «ինքն իրեն հեռու պահելու ցանկություն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)