Լեհաստանի դրոնների միջադեպը՝ Մոսկվայի նախազգուշացում Արևմուտքին
Քաղաքական
The American Conservative-ի կարծիքով՝ Լեհաստանում հայտնված անօդաչուների միջադեպը, որի համար Վարշավան մեղադրում է Մոսկվային, կարող էր դառնալ Ռուսաստանի ուղերձը եվրոպական երկրներին։ Հոդվածում հիշեցվում է, որ դեռ 2024-ի նոյեմբերին Մոսկվան հայտարարում էր միջին հեռահարության հիպերձայնային «Օրեշնիկ» հրթիռի մասին։
Ըստ պարբերականի, դրվագը կարող է ծառայել որպես նախազգուշացում, որ Ռուսաստանը պատրաստ է վարել ռազմական գործողություններ նաև եվրոպական երկրների դեմ, որոնք մշտապես աջակցում են Ուկրաինային։
Միաժամանակ, Ռուսաստանի դեսպանն Փարիզում Ալեքսեյ Մեշկովը հերքել է Լեհաստանի մեղադրանքները՝ նշելով, որ որևէ ապացույց չի ներկայացվել։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ ընդգծել է, որ նման թիրախավորում չի պլանավորվել, իսկ ռուսական դրոնները ֆիզիկապես չէին կարող անցնել նման հեռավորություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)