Գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը մեկ ամսով հեռացվել է «Սպարտակ»-ից
Սպորտ
Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն մեկ ամսով որակազրկել է Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչին։ Որակազրկումը վերաբերում է բոլոր մրցաշարերին, որոնք անցկացվում են ՌՖՍ-ի հովանու ներքո։
Այսպիսով, սերբ մասնագետը բաց կթողնի երեք հանդիպում Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում և մեկ խաղ՝ Ռուսաստանի գավաթում։ Պատժի պատճառը դարձել է նրա պահվածքը սեպտեմբերի 13-ին «Դինամոյի» հետ (2:2) խաղում, երբ Ստանկովիչը հայհոյանքներով և ագրեսիվ դիմեց մրցավարին։
Ստանկովիչը «Սպարտակ»-ը ղեկավարում է 2024-ի մայիսից։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը ութ տուրից հետո 12 միավորով զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը ՌՊԼ-ում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից