ԵՄ-ն ներկայացրեց նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Եվրահանձնաժողովը հրապարակել է 19-րդ փաթեթի հնարավոր սահմանափակումները Ռուսաստանի դեմ։ Ինչպես հայտարարել է ԵԿ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, պատժամիջոցները կարող են տարածվել մի շարք ռուսական և արտասահմանյան բանկերի, ինչպես նաև 118 նավերի վրա, որոնք կասկածվում են ռուսական նավթի փոխադրման մեջ։ Սահմանափակումներ կսպառնան նաև կրիպտոարժութային հարթակներին և շուրջ 45 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, աջակցել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին։
Բացի այդ, առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից շուտացնել ռուսական ՍԲԳ-ից հրաժարումը, նվազեցնել նավթի գնի «առաստաղը» մինչև 47,6 դոլար մեկ բարելի դիմաց և արգելել բոլոր գործարքները ռուսական նավթային ընկերությունների մասնակցությամբ։ ԵՄ-ն նախատեսում է խստացնել արտահանման վերահսկողությունը Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ձեռնարկությունների համար՝ արգելելով մի շարք քիմիկատների, մետաղների և հանքանյութերի արտահանումը, հայտնում է Лента.ру-ն։
Եվրոպական միությունը նաև պատրաստվում է լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի «Мир» վճարային համակարգի դեմ՝ փորձելով կտրել Մոսկվայի ֆինանսական հոսքերը և կանխել երրորդ երկրների միջոցով պատժամիջոցներից շրջանցման սխեմաները։ Նոր նախաձեռնությունները համընկնում են ԱՄՆ Սենատի օրինագծի հետ, որն ուղղված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և էներգակիրների արտահանման դեմ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից