ԱԺ–ում Արեգնազ Մանուկյանին կփոխարինի Պետրոս Մեղրյանը
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Արեգնազ Մանուկյանին կփոխարինի Պետրոս Մեղրյանը։
Մեղրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։ Ըստ ցուցակի՝ հաջորդը լրագրող Հայկ Խալաթյանն է, որն իր հերթին հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)