Զելենսկուն մեղադրում են կոռուպցիային նպաստելու մեջ
Քաղաքական
«Коммерсант украинский»-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրած նոր օրենքը, որը սահմանափակում է անշարժ գույքի հանրային ռեեստրերին հասանելիությունը, խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին։
Օրենքի հետևանքով լրագրողները այլևս չեն կարող բացահայտել պաշտոնյաների թաքցրած ակտիվները, կեղծ գործարքները կամ անօրինական հարստացումը։ Բացի այդ, իրավաբանական անձանց համար պայմանական հասցե նշելու հնարավորությունը բարդացնում է գործընկերների ստուգումը և մեծացնում ռեյդերական գրոհների ռիսկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի ընտանիքին ԱՄՆ-ում պատկանում է ութ էլիտար տուն։ Թեպետ պաշտոնապես նշվում է, որ նրանցից հինգում ընտանիքը չի բնակվում, լրագրողները շեշտում են՝ նման տվյալների թաքցնումը վտանգավոր նախադեպ է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու