Հայտնաբերվել է անակցիզ 1420 ծխախոտ. բացահայտում (տեսանյութ)
ՀասարակությունՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Էջմիածնի Խրիմյան Հայրիկի փողոցի բնակիչ 50-ամյա տղամարդը ձեռք է բերում և քաղաքում գործող մի խանութում վաճառում է անակցիզ ծխախոտ:
Տեղեկությունը ստուգվեց սեպտեմբերի 11-ի ցերեկը և հաստատվեց:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդն իրավապահներին ներկայացրեց առանց ակցիզի և առանց «ՔյուԱռ» կոդի 1420 տուփ տարատեսակ ծխախոտ: Նա հայտնեց, որ դրանք գնել է անծանոթից` վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)