Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է 2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան 

Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմ

Հասարակություն

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի հայտարարությունը․

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-ին որոշել էր Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել 10 օր ժամկետով:

Նշված որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որը սեպտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը: Դատավորը դատական ակտի կայացման օր էր սահմանել սեպտեմբերի 17-ը:

Սեպտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաջորդ նիստը նշանակել էր սեպտեմբերի 15-ին, որը, ամենայն հավանականությամբ, պետք է լիներ վերջին նիստը:

Այսօր՝ 19.09.2025թ., ստացվել է դատավոր Ադրինե Ղուկասյանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերաքննիչ դատարանը որոշել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպաների բողոքի քննության ժամկետը երկարաձգել ևս 9 օրով՝ դատական ակտի հրապարակման օր սահմանելով սեպտեմբերի 26-ը:

Վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված վերոնշյալ բողոքի քննության ժամկետը երկարացնելու իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով նախագահող դատավորի գերծանրաբեռնվածությունը և 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ դատավորների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրին մասնակցելը՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ1/2791/01/25 գործով դատական ակտի կայացման օրը պետք է երկարաձգել 9 օրով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2025 թվականի սեպտեմբերի 26-ը»:

Պաշտպանական կողմի համար նման որոշումը տարակուսելի է և առաջացնում է մի շարք հարցեր.

1) Նախ, արդեն իսկ որոշված սեպտեմբերի 17-ին ժամկետի երկարացման որոշման փոխարեն վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել բուն որոշումը բողոքի կապակցությամբ: Եթե դատարանը ժամանակ ուներ որոշում կայացնելու, այն գրելու և կողմերին ուղարկելու, ապա ինչո՞ւ բուն որոշումը չի կայացրել: Հատկապես, երբ  որոշումը անմիջապես չեն գրում և ուղարկում, բավարարվում են հեռախոսով որոշման մասին հայտնելով, իսկ բուն որոշումը կողմերը ստանում են շատ ավելի ուշ:

2) Եթե վերապատրաստման մեջ գտնվելն այդքան լուրջ խոչընդոտ է, որը թույլ չի տալիս այդ ընթացքում աշխատել (թե՛ առաջին ատյանի դատարանն է այդ հիմքով երկարացնում կալանքը, թե՛ հիմա վերաքննիչ դատարանն է երկարացնում կալանքի դեմ բողոքի քննությունը, և ոչինչ, որ անձը շարունակում է գտնվել կալանքի տակ), ապա ինչպե՞ս է ստացվել, որ սեպտեմբերի 15-ից 19-ի այդ անձեռնմխելի միջակայքում, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանն աշխատում է և սեպտեմբերի 17-ին կայացնում է ժամկետի երկարացման մասին որոշում, այն գրում, ստորագրում, կնքում և ուղարկում է կողմերին:

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ հոդվածով նախատեսված ժամկետները վերաքննիչ դատարանի հիմնավորված որոշմամբ կարող են երկարաձգվել համապատասխանաբար ոչ ավելի, քան հինգ, տասը և քսան օրով:

Այստեղ հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստուգվում այդ հիմնավորված լինելու պահանջը, երբ այն ներառված չէ բողոքարկելի ակտերի ցանկում: Սակայն ակնհայտ է, որ վերապատրաստման մեջ գտնվելը չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ անձի ազատության իրավունքի վերաբերյալ բողոքը չքննելու և հետաձգելու համար:

4) Առաջին ատյանի վարույթում դատական նիստը նշանակված էր սեպտեմբերի 15-ին, երբ հավանական էր, որ գործի քննությունն ավարտվելու է: Այս առումով Վերաքննիչ դատարանի սկզբնական սահմանած սեպտեմբերի 17-ի ժամկետը կարծես այդքան էլ վտանգավոր չէր: Սակայն, երբ առաջին ատյանի դատարանում գործը չավարտվեց, և հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, Վերաքննիչ դատարանը որոշեց հենց իր սահմանած օրը՝ սեպտեմբերի 17-ին երկարացնել կալանքի դեմ բերված բողոքի քննությունը:

Սա պաշտպանական կողմին թույլ է տալիս հիմնավոր հետևության հանգել, որ դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը:

Պաշտպանական կողմի համար սա ևս մեկ ազդակ է, որ դատական վերանայումը կրում է ձևական բնույթ, իսկ Վերաքննիչ դատարանն անթաքույց խուսափում է իր առաքելությունը կատարելուց»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Ամենադիտված