Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում արդյունավետ գործընկերության համար, որի շնորհիվ հնարավոր է եղել արդարադատության ոլորտում գործուն արդյունքների հասնել։
Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արդարադատության նախարարությունն ու դեսպանությունը կարողացել են արդյունավետ համագործակցել իրավական օգնության տարբեր ուղղություններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)