Երբ են ԵՄ երկրները սկսելու համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը. ԶԼՄ
Աշխարհ
Սեպտեմբերի 26-ին Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները կանցկացնեն իրենց առաջին նիստը՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի առաջարկը համակարգելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նիստի օրակարգին։
«ԵՄ Խորհրդի որոշում և կանոնակարգ՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակը անկայունացնող գործողությունների հետ սահմանափակող միջոցառումների վերաբերյալ (տնտեսական պատժամիջոցների փաթեթ): Խորհրդի որոշում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցառումների վերաբերյալ կանոնակարգը կիրարկելու վերաբերյալ (անձնական պատժամիջոցներ)», - նշվում է փաստաթղթում։
Նիստը նախատեսված է Բրյուսելի ժամանակով՝ 09:30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 11:30-ին):


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից