Ալիևը լավ չի անում, որ միջանցք է ասում․ Արարատ Միրզոյան
Ալիևը լավ չի անում, որ միջանցք է ասում, բայց մենք ստորագրված թուղթ ունենք։ Այս մասին ՔՊ 7-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի հետ մեր ընդհանուր պատկերացումները արտահայտված են վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ գրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, ինքիշխանության, իրավազորության ներքո, անխոչընդոտ փոխադարձ առավելություններով»,- նշել է Միրզոյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու անխոչընդոտ բառը չօգտագործվեց Հայաստանի համար, Միրզոյանը պատասխանեց․
«Տասնյակ միջազգային փաստաթղթեր կան, որտեղ այդ «անխոչընդոտ»-ի վերաբերյալ Հայաստանն ունի պարտավորություններ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչ գրված է, բանավոր մեկնաբանությունները էական չեն»,-ընդգծեց ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից