Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է 2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերել Մարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներ 

Ցավ է, որ արքեպիսկոպոսները գտնվում են բանտում, իսկ Կտրիճ Ներսիսյանը պիտի հեռանա. կամավոր կամ ներգործությամբ. Փաշինյան

Մեզ համար, իրոք, ցավ է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում, բայց սա է օրենքի և իրավունքի դիկտատուրան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ուժեղ ժողովրդավարական պետություն է, և պետք է չփորձարկեն պետությունը, նրա մեխանիզմները և նրա վճռականությունը։ Ընդ որում նաև արքեպիսկոպոսները, ինչպես բոլորը, իրենց իրավունքները լիարժեք կիրառելու հնարավորություն են ունեցել՝ երթեր ու ցույցեր են արել, հայտարարություններ, բայց պետությունը պարտավոր է հատու արձագանքել, երբ օրենքը և իրավունքը արհամարհվել են, ու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել այս տրամաբանությամբ։

«Վեհարանը վեհին» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը  Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին հոգևոր, ապաքաղաքական օրակարգ է, և այս հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի նաև պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ և առնչվում է, և չի առնչվում։

Իր ստեղծման առաջին օրերից ու դարերից Հայ առաքելական եկեղեցին եղել է և պիտի լիներ պետական տրամաբանության մեջ գտնվող ինստիտուտ, բայց մեր պատմական դժբախտության բերումով Հայ առաքելական եկեղեցին իր գոյության 1724 տարիների մեծ մասը անցկացրել է հայոց պետականության բացակայության և կամ ծայրահեղ թուլության պայմաններում, և այս հանգամանքներում։ Ավելի հաճախ եղել է որպես կայսերական ինստիտուտ։

Բայց պրոբլեմը հենց այստեղ է, որ ցավոք մեր եկեղեցու, Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդության մի հատված՝ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ, թերևս այն պատճառով, որ թրծվել և ձևավորվել են Խորհրդային Միության շրջանում և նրա սրատես հայացքի ներքո։

Բայց սա պրոբլեմի ամբողջ նկարագրությունը չէ, որովհետև դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիչ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա պնդեց, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց վեհարանը Կտրիչ Ներսիսյանից ազատելու. «Մենք այս օրակարգը պետք է անպայման իրագործենք։ Այլ տարբերակ պարզապես չկա, Կտրից Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ։ Պետք է հեռանա կամավոր, առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ։

Ի դեպ, հենց կայսերական տրամաբանությունն է, որ բոլորիս ուշադրությունից դուրս է դրել մի պարզ, բայց էական հանգամանք։ Եկեղեցին հոգևորականները չեն միայն, այլ առաջին հերթին հավատացյալ ժողովուրդը, համայնքը, հոտը, իսկ հոգևորականները միայն ծառայություն են իրականացնում ժողովրդին և Աստծուն։ Խնդիրը հենց այն է, որ Կտրիչ Ներսիսյանը ոչ Աստծուն է ծառայում, որովհետև վստահ է, որ նա պարզապես գոյություն չունի, ոչ ժողովրդին, որովհետև վստահ է, որ նա իշխանություն չունի իր վրա։ Բայց մենք Կտրիչ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա և ժողովուրդն էլ իշխանություն ունի իր վրա։ Ու սա ընդամենը ժամանակի հարց է, նուրբ հարց է, և այստեղ պետք է գործել նրբորեն»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Ամենադիտված