️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված է Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրը Քննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը Wizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը 

Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագիրը

Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագիրը․
 
(ընդունված է Կուսակցության 7–րդ Համաժողովում` 20․09․2025)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
– ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,
– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,
– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,
– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,
– հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,
– ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը,
– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը,
– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,
– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝
 
ՀՌՉԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ
 
Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․
1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն:
2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։
3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։
4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիություն հաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։
6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները;
7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցային եւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։
8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքի միջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը, աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։
9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցված ամենաարժեքավոր տուրքը։
Փառք նահատակներին եւ
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին է
Ամենադիտված