Թրամփը սպառնացել է Աֆղանստանին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ծանր հետևանքներով Աֆղանստանի համար, եթե այն հրաժարվի Բահրամի ավիաբազան հանձնել Միացյալ Նահանգներին։ Նա այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Եթե Աֆղանստանը չվերադարձնի Բահրամի ավիաբազան այն մարդկանց, ովքեր այն կառուցել են, այսինքն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, վատ բաներ կլինեն», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Բահրամի ավիաբազան, որը կառուցվել է 1950-ական թվականներին՝ Քաբուլից 60 կմ հեռավորության վրա, օգտագործվել է Խորհրդային Միության կողմից 1979-1989 թվականներին, իսկ 2001 թվականին ԱՄՆ ներխուժումից հետո այն անցել է Վաշինգտոնի վերահսկողության տակ։ 2012 թվականին դրանով անցել է ավելի քան 100 000 ամերիկացի զինվոր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)