ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել հարսանիքի ժամանակ. կա զոհ
ԱՄՆ
ԱՄՆ Նյու Հեմփշիր քաղաքում հարսանեկան խնջույքի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել: Զինված անձը ներխուժել է ակումբ, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողությունը, և կրակ է բացել, հաղորդում է New York Post-ը։
Կրակոցների հետևանքով՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Թերթը հայտնել է, որ մեկ տուժած հրազենային վերքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակմանը հաջորդած խառնաշփոթի ընթացքում ստացած վնասվածքներով հոսպիտալացվել են նաև երեկույթի ևս վեց մասնակից։
Թերթը հայտնել է, որ զինված անձը ձերբակալվել է։ Ոստիկանությունն այժմ պարզում է նրա արարքի դրդապատճառը և այն, թե արդյոք զինված անձը որևէ մեկին էր թիրախավորում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)