Երբ որ վերջնական խաղաղություն լինի, սահմանին էլ կանգնի սահմանապահը, «Երկրապահը» կզբաղվի մատաղ սերնդով․ ԵԿՄ անդամ
Քաղաքական
«Երկրապահը» լուծարելու մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև «Երկրապահն» այս պետության կայացման անբաժանելի մասն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
Հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ ԵԿՄ–ն վերածելու են վետերանների միության, նա պատասխանեց․ «Մեր կազմակերպությունն ինքն է որոշելու կարգավիճակը, մենք հասարակական կառույց ենք, պարբերաբար անում ենք մեր համագումարները և կայացնում որոշումները»։
Ճշտող հարցին, թե չեք բացառո՞ւմ, որ ԵԿՄ–ի կարգավիճակն, այնուամենայնիվ, կփոխվի, նա նշեց․ «Քանի դեռ անհրաժեշտությունը կա, որ «Երկրապահը» սահմանները պահի, սահմանները պահելու է։ Երբ որ խաղաղությունը վերջնական կկնքվի, և սահմանին կանգնած կլինի հայ սահմանապահը, «Երկրապահը» կզբաղվի այն գործունեության, որով հիմա էլ զբաղվում է․ մեր ոգով մատաղ սերնդի դաստիարակությամբ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)