Եռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ) «Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերը ԱԱԾ-ում խստացրել են ուշադրությունը սահմանապահ զորքերի թերությունների ու կարգապահության նկատմամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հայ ձյուդոիստը փայլեց աշխարհի առաջնությունում․ Նարեկ Դավթյանը՝ արծաթե մեդալակիր Վիրահայոց թեմը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսի 75-ամյակը Պրոբացիայի ծառայության պաշտոնյան և Ջրվեժի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ Ինձ հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել.դուք հիմա կալանավայրում եք. Սրբազան (տեսանյութ) Սևանա լճի ափամերձ 3100 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 3 մեքենա․ կան վիրավորներ 300 հազար ադրբեջանցիների թեման տապալվեց, հիմա նոր սերիա՞լ եք հորինում». Հարությունյան (տեսանյութ) «Տելեգրամ»-ով շրջանառվում է 5 կգ մարիխուանա. նախաքննության ավարտ 

Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ-ի տոնական երթից հետո հանդես եկավ ելույթով․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ընկերներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը։
Մեր անկախությունը և պետականությունը , մեր ազգի  դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունքն է։

Վերջին  տարիներին մենք  անկախության օրը նշում ենք մեր ինքնիշխանության ու ինքնության դեմ աննախադեպ արշավի պայմաններում։

Այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ և տեսլական  չունեցող ազգ ենք, մեր  անկախ պետականությունը պետք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տոնակատարություններին մասնակցելու համար։

Արդյո՞ք Ավարայրում, Սարդարապատում, Արցախյան  ազատագրական  պայքարի, 44 օրյա պատերազմի   ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։

Բնականաբար Ո՛չ:
Մեր պայքարը եղել է ինքնության համար, մեր հող ու ջրի, մեր լեզվի ու մշակույթի, մեր եկեղեցու   համար։
Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար։

Կա պարզ ճշմարտություն․ միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը  և հայ մարդու  անվտանգությունն ու բարեկեցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեզ պարտադրում են կեղծ հակադրություն՝ իբր գոյություն ունի «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Բայց դա մտացածին հակադրություն է։ Որևէ վեճ չկա պատմական և իրական Հայաստանի միջև։
Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն։ Այն մեր պատմությունն է, որ մեզ պարտավորեցնում է կերտել ապագա։

Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակությունն է՝ մեր պայքարի արդյունքում ստեղծված պետությունը, մեր ինքնության պաշտպանն ու ապագայի երաշխիքը։

Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։

Իրական ինքնիշխան Հայաստանը՝ հայկական Հայաստան է։
Իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից։
Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին։
Իրական Հայաստանում չի կարող ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը։
Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։
Իրական Հայաստանում ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը։

Ուրեմն այն, ինչ մեզ մատուցում է այս վարչախումբը, իրական և ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ։
Այն իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելն է՝ փոքր,թույլ, հանձնված և պարտված։
Հայաստան, որի բնակիչները զրկված են և՛ հիշողությունից, և՛ ազգային  դիմագծից։

Մինչդեռ իսկական, իրական Հայաստանը հզոր պետությունն է․ պետություն, որը հիշում է իր անցյալը և կարողանում է պաշտպանել իր իրավունքները։

Սիրելի ներկաներ

Երեկ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին:

Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը  ոչ միայն կործանել է  Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել  ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է ,որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է  «Չորրորդ Հանրապետություն»   մոդելի տակ։

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

  • պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
  • պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից,իր ժողովրդի հավաքական իրավունքներից
  • պետություն, որն պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի  Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։

Այս հրեշավոր  ծրագիրը  իրականություն կդառնա, եթե  Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի Սահմանադրությունը՝ փորձելով  ժողովրդին դարձնել իրեն  հանցակիցը:

Սա  մարտահրավեր է  մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:

Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական  պատասխան։

Մենք այդ  մարտահրավերը  ընդունում ենք՝ ստանձնելով  մեր բաժին պատասխանատվությունը   և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։

Մինչ այդ  մենք պետք է ձևավորենք  համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝

  • անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,
  • քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա,
  • ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։

Այդ ճակատը ունի հստակ անելիք և ասելիք,  համատեղ ուժերով, արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը ՝անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցույց տալ, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականությունը։

Բացահայտել Փաշինյանի ծրագիրը, ցույց տալ դրա հետևանքները նշանակում է՝ նրան  զրկել այն խաղաթղթից, որով  պատրաստվում է վերարտադրվել։

Ասել եմ և շարունակում եմ պնդել, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝  անձամբ  Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար  նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։

Պատերազմը, պարտությունը անգամ Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար , եթե պատրաստ ես պայքարել։
Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն ։

Սիրելի՛ ընկերներ

Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր անկախության օրը, այլև այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետության հիմնադիր  Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ վերհաստատում ենք մեր ուխտը  ՝ պաշտպանելու մեր անկախությունն ու  ինքնությունը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ,ինքնիշխան ,ժողովրդավարական և իրավական պետություն կերտելու:

Արամ Մանուկյանը և մեր նախնիները  մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, համարձակ և աննահանջ պայքարել համազգային նպատակների  համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը։
Փա՜ռք մեր ժողովրդին։

Փա՜ռք անկախության համար ընկած բոլոր նահատակներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ահազանգել է Կոսովոյում հումանիտար աղետի վտանգի մասին «Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերըԱԱԾ-ում խստացրել են ուշադրությունը սահմանապահ զորքերի թերությունների ու կարգապահության նկատմամբԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներՀայ ձյուդոիստը փայլեց աշխարհի առաջնությունում․ Նարեկ Դավթյանը՝ արծաթե մեդալակիրՎիրահայոց թեմը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսի 75-ամյակըՊրոբացիայի ծառայության պաշտոնյան և Ջրվեժի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջՕգոստոսի վերջին երկնքում հազվագյուտ երևույթ է սպասվում․ Լուսնի խավարումը տեսանելի կլինի անզեն աչքովԻնձ հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել.դուք հիմա կալանավայրում եք. Սրբազան (տեսանյութ) Զանգվածաբար սկսել են փակվել գեղեցկության սրահները. հայտնի է դարձել պատճառըՍևանա լճի ափամերձ 3100 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանըԽոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 3 մեքենա․ կան վիրավորներՌումինիայի Միդիա նավահանգստում հրդեհվել է հանքաքար տեղափոխող բեռնանավըՄարկ Ցուկերբերգը Իռլանդիայում 19-րդ դարի ամրոց է գնել՝ մինչև 30 մլն եվրո գնահատվող արժեքով300 հազար ադրբեջանցիների թեման տապալվեց, հիմա նոր սերիա՞լ եք հորինում». Հարությունյան (տեսանյութ)Բիթքոյնը կտրուկ թանկացել է. գինը հատել է 77 հազար դոլարի սահմանըԲացատրել են՝ ինչպես է հնարավոր համալրել թվային ռուբլու դրամապանակը«Տելեգրամ»-ով շրջանառվում է 5 կգ մարիխուանա. նախաքննության ավարտՓաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն ԱրսենյանինՇատ ճիշտ է արել «Քաղաքացիական Պայմանագիր»-ը, որ ձեզ չի ընտրել. ՔՊ-ականը՝Ֆարմանյանին (տեսանյութ)Գազալցակայանում վեճը թեժացել է․ գազային ատրճանակ է գործադրվել, 3 մարդ ձերբակալվել էՃամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԶելենսկու՝ Patriot հրթիռներ գնելու մասին հայտարարությունը ծաղրել են համացանցումԱՄՆ-ից մի խումբ ՌԴ քաղաքացիների արտաքսել են Իրան՝ առանց իրանական անձնագրերիՉինաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն«Կենտրոն» ՀԸ-ն ջնջել է ինձ հետ կապված ամբողջ արխիվը, դա ինձ շատ է ցավեցրել. Լուսինե ԲադալյանՓաշինյանը ստում է՝ ինձ վերագրելով ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու կազմակերպումը. Բագրատ սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի փաստաբանները հունիսի 12-ի դեպքերի նոր փաստեր կներկայացնեն ՄԱԿ-ի փորձագետներինՀայաստանում 6 ամսում արտակարգ դեպքերի հետևանքով 146 մարդ է մահացելՂրիմում անօդաչուների հարձակման վտանգ է հայտարարվել«Անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը»․ Էդգար ՂազարյանՌուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Մոսկվայում ՀՀ դեսպանին պաշտոնից ազատելու մասին տեղեկություններինԴոլարը թուլացել է ԱՄՆ պետական պարտքի շուրջ մտահոգությունների ֆոնինԱրհեստական բանականության հմտություններ ունեցող մասնագետներին Ռուսաստանում պատրաստ են ամսական մինչև 750 հազար ռուբլի վճարելՄաղթում եմ իր գավազանի անսասանությունը. Բագրատ Սրբազանը շնորհավորել է վեհափառին ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ) Երկու շաբաթ առանց սննդի․ կենդանաբանական այգում առյուծը հոշոտել է մյուս առյուծինԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ սահմանել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»Սրտաբանը նշել է սրտամկանի ինֆարկտի գլխավոր ախտանշանըԵՄ առաքելության ղեկավարը Գեղարքունիքում մասնակցել է պարեկությանՀունիսի 12-ի դեպքերից տուժածների գործով փաստահավաք գործընթաց ենք սկսում․ փաստաբան (տեսանյութ)Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվելԹրամփ․ «Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն»Արագածոտնում «От Мартина»-ի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՁեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ) 55 երկրի ներկայացուցիչ պատրաստ է հետևել Ռուսաստանի Պետդումայի ընտրություններինՆյարդաբանը նշել է՝ մագնիսական փոթորիկների ժամանակ որ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկիԾանրամարտի պատանեկան ԵԱ․ այսօր Հայաստանից պայքարի մեջ կմտնի երկու մարզիկԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի«Ղազինյանի խոսքից ստացվում է՝ «չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ)
Ամենադիտված