Ռուսաստանում աշխատող միգրանտներին անվճար բուժում են առաջարկում
Այլ
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պատրաստել է նախաձեռնություն, որն ուղղված է երկրում ժամանակավորապես աշխատող օտարերկրյա քաղաքացիներին պարտադիր բժշկական ապահովագրության իրավունքների տրամադրման կարգավորմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը:
«[Դաշնային օրենքի նախագիծը] նախատեսում է <...> Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավորապես բնակվող և աշխատող անձանց, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների) կողմից պարտադիր բժշկական ապահովագրության իրավունքների ձեռքբերման կարգավորում», - նշվում է հայտարարության մեջ:
Նախագծում նաև առաջարկվում է հեշտացնել ապահովագրված անձանց տվյալների փոխանակումը Կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամի և Դաշնային պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամի միջև՝ Ռուսաստանում ժամանակավորապես աշխատող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)