Հրաձգություն Ինդիանայում․ առնվազն 2 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել
Հասարակություն
Առնվազն երկու մարդ զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել են կիրակի առավոտյան ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Ըստ WTHR-ի, կրակոցների հետևանքով վիրավորվել են վեց տղամարդ և մեկ կին։ Երկուսը մահացել են, երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Հրաձգությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել միջադեպի մանրամասները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)