Մերձավանում սպանված Կարեն Աբրահամյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին
Հասարակություն
Մերձավանում սպանված ոստիկան Կարեն Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 17:30-ին, Դրախտ սգո սրահում, Երևան֊Էջմիածին խճուղի 2/8 հասցեում։
Հուղարկավորությունը` սեպտեմբերի 26-ին նույն վայրից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)