Կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի և Ալբանիայի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ․ Միրզոյան
Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալբանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Էլիսա Սպիրոպալիին՝ նշելով, որ նրա հետ շարունակելու են համատեղ ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը, այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Արարատ Միրզոյանը նաև լավ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ալբանիայի արդեն նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիին։
«Ալբանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարման ավարտին ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր Իգլի Հասանիին լավ համագործակցության համար և նրան մաղթում եմ ամենայն հաջողություն իր ապագա քայլերում։ Շնորհավորում եմ Էլիսա Սպիրոպալիին, որի հետ կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի և Ալբանիայի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)