Կրակոցներ, սպանություններ և ապօրինի զենքի բացահայտման սարսափելի դեպքեր ընդամենը մեկ շաբաթում
Կրակոցներ, սպանություններ և ապօրինի զենքի բացահայտման սարսափելի դեպքեր մեկ շաբաթում։ «Euromedia24»-ը ամփոփում է վերջին օրերի քրոնիկոնը՝ զենքի հայտնաբերման, օգտագործման և կամավոր հանձման դեպքերով՝ Երևանում և Հայաստանի մարզերում։ Սա միայն ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունների ցանկն է։ Մնում է հուսալ, որ զենքի կիրառման այլ դեպքեր չեն եղել և պարզապես դուրս չեն մնացել ոստիկանության ուշադրությունից։
Չարենցավանում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, առանց պայթուցիչի երեք նռնակ և 112 փամփուշտ։
Սևանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 120 փամփուշտ և այլ զինամթերք։
Էջմիածին–Արմավիր ավտոճանապարհին՝ ատրճանակ, նռնակներ և 293 փամփուշտ է հայտնաբերվել:
Գուգարք գյուղում հայտնաբերել են զենք-զինամթերք
Ջրամբարի մոտ թողնված ապօրինի զինամթերք է հայտնաբերվել։
Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատան մոտ՝ 391 փամփուշտ, պայթուցիչներ և նռնակներ է հայտնաբերվել։
Կամավոր հանձնել են ապօրինի պահվող հրացանը։
Չգործող քարհանքում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք։
Հրազենի կամավոր հանձնում Տաշիր քաղաքում։
Զենքի կամավոր հանձնում Եղեգնաձորի բաժնում։
Նուբարաշենի Այգեգործական թաղամասում հրազեն է հայտնաբերվել։
Գավառում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից