Լոնդոնի քաղաքապետը Թրամփին անվանել է «ռասիստ, սեքսիստ և իսլամաֆոբ»
Աշխարհ
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ռասիստ, սեքսիստ և իսլամաֆոբ»: Նրա խոսքը մեջբերում Է Sky News-ը։
«Լինելով մահմեդական քաղաքապետ, ով ղեկավարում է լիբերալ, բազմամշակութային, առաջադեմ, հաջողակ քաղաք, ես կարծես թե չեմ լքում Դոնալդ Թրամփի միտքը: Նա ցույց տվեց, որ ինքը ռասիստ է, սեքսիստ, կնատյաց և իսլամաֆոբ», - ասել Է Լոնդոնի քաղաքապետը։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր՝ այժմ Լոնդոնը ցանկանում է անցնել «շարիաթի օրենքներին»: Նրա խոսքով՝ Լոնդոնի քաղաքապետը «սարսափելի է»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից