Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Վստահ եմ, որ Ձեր փորձառու առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ՝ արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում:
Մեծապես գնահատելի է Ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման և առկա ներուժի շարունակական իրացման հարցում:
Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)