Պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից պատերազմի ավարտից հետո. Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից, երբ ավարտվի պատերազմը Ռուսաստանի հետ։ Այս մասին նա ասել է Axios Show–ի եթերում՝ ընդգծելով, որ իր նպատակը ընտրությունները չէ, այլ խաղաղությունը։
Զելենսկին նշել է, որ հրադադարի դեպքում կարող է խորհրդարանին ազդանշան տալ պատրաստվել ընտրությունների։ Նրա խոսքով՝ իշխանության հարցը պետք է որոշվի միայն խաղաղության հաստատումից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է գաղտնի տեղեկատվություն ուկրաինական բանակի հնարավոր նոր հարձակման մասին, որի իրականացման համար Կիևը կարող է պահանջել ամերիկյան հետախուզական աջակցություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)