Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է առաջին կուրսի կուրսանտների ծնողներին
Հասարակություն
Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է առաջին կուրսի կուրսանտների ծնողներին։ Այցը ծնողներին ընձեռեց լավ հնարավորություն՝ ծանոթանալու այն միջավայրին, որտեղ իրենց զավակներն առաջին քայլերն են անում ապագա սպայի կայացման պատասխանատու ճանապարհին:
Կուրսանտների ծնողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու լսարանների, մարզահրապարակների, զորանոցների պայմաններին և կուրսանտների առօրյային։
Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է հրամանատար-ծնող կապի կարևորությունը. այս համագործակցության արդյունքում են ձևավորվում ապագա հրամանատարների կամքը, ուժը և առաջնորդական հատկանիշները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)