Նրանք պետք է իմանան, թե որտեղ են իրենց ապաստարանները. Զելենսկի
Քաղաքական
Կրեմլում աշխատողները պետք է իմանան, թե որտեղ են գտնվում ապաստարանները, քանի որ Կիևը պատրաստ է օգտագործել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հեռահար զենքը։ Նման սպառնալիքով Կրեմլին դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա հարցազրույցի հատվածը հասանելի է Axios-ի YouTube-ալիքում։
Լրագրողը հարցրել է Զելենսկուն, թե ինչ խորհուրդ կտար նրանց, ովքեր աշխատում են Կրեմլում։
«Եթե մենք ունենանք նման հեռահար զենք ԱՄՆ-ից, մենք այն կկիրառենք։ (…) Նրանք պետք է իմանան, թե որտեղ են իրենց ապաստարանները։ Եթե չկանգնեցնեն պատերազմը, այն ամեն դեպքում նրանց պետք կլինի», — պատասխանել է ուկրաինացի առաջնորդը։
Նույն հարցազրույցում Զելենսկին հայտարարել է նաև, որ պատրաստ է հեռանալ Ուկրաինայի նախագահի պաշտոնից պատերազմն ավարտվելուց հետո։ Նրա խոսքով՝ հրադադարի դեպքում նա կարող է խորհրդարանին ազդանշան տալ պատրաստվել ընտրությունների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)