Դատարանը Սարկոզիին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել
Աշխարհ
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել 2007 թվականի ընտրարշավի գործով, հայտնում է BFMTV-ն։
«Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ձերբակալության հետաձգմամբ», — նշվում է հրապարակման մեջ։
Մասնավորապես պարզվել է, որ Սարկոզիի մոտ շրջապատի անդամները «կոռուպցիոն պայմանավորվածություն» են կնքել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ՝ նախագահի 2007-ի ընտրարշավի համար լրացուցիչ ֆինանսավորում ստանալու նպատակով։
Ավելի վաղ Փարիզի դատարանը Սարկոզիին արդեն մեղավոր էր ճանաչել ընտրարշավի անօրինական ֆինանսավորման գործում։ Նշենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահը մի քանի անգամ քննադատել էր ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին նրա արտաքին քաղաքականության հակառուսական կուրսի համար։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից