Եվրախորհրդարանում բացահայտվել է ֆոն դեր Լայենի և Մակրոնի հետ կապված սկանդալը
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի շուրջ նոր սկանդալ է բռնկվում. այն բացահայտել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կինգա Գալը իր սոցիալական էջում։ Գալի պնդմամբ՝ եվրոպական օմբուդսմենը սկսել է հետաքննություն ֆոն դեր Լայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև ունեցած գաղտնի տեքստային հաղորդագրությունների մասով, որոնք վերաբերում էին ԵՄ–ՄԵՐԿՈՍՈՒՐ գործարքին։
Գալը գրել է, որ, ինչպես նախկինում PfizerGate-ի ժամանկ, այս անգամ ևս որոշ հաղորդագրություններ անհետացել են։ Նա ընդգծել է, որ նման դեպքերը ցույց են տալիս Եվրահանձնաժողովի թափանցիկության խոցելիությունը և կոչ է արել ապահովել իրական հաշվետվողականություն՝ բացառելով գաղտնի բանակցություններն ու անհետացող հաղորդագրությունները։
Աղբյուրների հիշեցմամբ՝ 2025թ. օգոստոսին The New York Times-ն արդեն գրել էր, որ Եվրահանձնաժողովը չի պահպանել ֆոն դեր Լայենի և Pfizer ղեկավար Ալբերտ Բուրլայի միջև սմս-փոխանցումները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարումների հարցում։ Այն ժամանակ սկանդալը անվանեցին «PfizerGate»։ 2025 թվականի մայիսին Եվրամիության դատարանը Լյուքսեմբուրգում հաստատեց, որ Եվրահանձնաժողովը թույլ է տվել չհայտարարվող պայմանավորվածություններ և սահմանափակել է հանրային հասանելիությունը պատվաստանյութերի գների վերաբերյալ տեղեկատվությանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից