Կնստեմ, բայց գլուխս բարձր. Սարկոզի
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման կոռուպցիայի գործով, հայտարարել է, որ պատրաստ է կրել պատիժը, սակայն չի հրաժարվում իր անմեղությունից։ Նրա խոսքով՝ եթե դատարանը ցանկանում է նրան տեսնել բանտում, ինքը կընդունի դա, բայց «բարձր ճակատով», քանի որ վստահ է իր անմեղության մեջ։ Սարկոզին դատավճիռը որակել է «վիրավորական անարդարություն»։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ մտադիր է շարունակել պայքարել իր արդարացման համար և անպայման բողոքարկել դատարանի որոշումը։ «Իհարկե ես կդիմեմ վերաքննիչ ատյանին», – ասել է Սարկոզին՝ ընդգծելով, որ չի հաշտվելու նման մեղադրանքի հետ։
Հիշեցնենք, որ Փարիզի դատարանը նախկին նախագահին դատապարտեց հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախագահական ընտրարշավի ֆինանսավորման գործով։ Ըստ մեղադրանքի, Սարկոզիի մերձավորները «կոռուպցիոն պակտ» են կնքել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ՝ ընտրարշավի համար լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից