Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է
Հասարակություն
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վնասազերծել են զինված տղամարդուն, որը պատանդ է վերցրել Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցում: Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
Ոստիկանության տվյալներով՝ այսօր ցերեկը «112» արտակարգ ծառայությունը ահազանգ է ստացել հյուրանոցի համարներից մեկում հնչած կրակոցի մասին:
Պարզվել է, որ տղամարդը, փակվելով համարում, սպառնացել է հյուրանոցի աշխատակցին։ Ուժայիններին հաջողվել է վնասազերծել նրան։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է