Հայտնի է Խաչանովի առաջին մրցակիցը Պեկինի մրցաշարում
Սպորտ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Պեկինի ATP-500 շարքի մրցաշարին։
Աշխարհի 10-րդ ռակետը առաջին փուլում կմցրի Ադրիան Մյուլերի (Ֆրանսիա, 38-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա սեպտեմբերի 25-ին։
Խաչանովը կլինի մրցաշարի 5-րդ համարը։ Նա Մյուլերի արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի Բենժամին Բոնզի (Ֆրանսիա, 47-րդ ռակետ) – Ֆաբիան Մարոժան (Հունգարաի, 57-րդ ռակետ) մրցախաղի հաղթողի հետ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից