«Քաոսի սկիզբ». ԵՄ-ն հրաժարվել է «կոնֆիսկացիա» բառից, բայց ոչ գաղափարից
Աշխարհ
Եվրամիությունում ավելի ու ավելի քիչ աջակցություն է ստանում Ռուսաստանի սառեցված ակտիվների ուղղակի կոնֆիսկացման գաղափարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ նման քայլը կդառնա «լիակատար քաոսի սկիզբ» և կխախտի միջազգային իրավունքը։ Բելգիայի իշխանություններն էլ ընդգծում են, որ դա կարող է վտանգել ոչ միայն եվրոպական ֆինանսական համակարգը, այլ նաև վախեցնել մյուս երկրներին, որոնք իրենց սուվերեն միջոցներն են պահում Եվրոպայում։
Միևնույն ժամանակ ԵՄ-ն չի հրաժարվում այդ միջոցները օգտագործելու գաղափարից։ Բրյուսելում այժմ խոսում են ոչ թե «կոնֆիսկացիայի», այլ «եկամուտների օգտագործման» մասին․ սառեցված ակտիվները եկամուտ են բերում, և հենց այդ գումարներն են ուղղվում Ուկրաինայի ֆինանսավորմանը։ Սակայն փորձագետները նշում են, որ եթե ապագայում միջազգային դատարանները ճանաչեն անգամ սառեցման անօրինականությունը, ԵՄ-ն ստիպված կլինի վերադարձնել նաև օգտագործված շահույթը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը առաջարկել է նոր «ռեպարացիոն վարկի» մեխանիզմ, ըստ որի՝ ռիսկերը կկիսեն ԵՄ երկրները, իսկ վերադարձն իբր կպահանջվի Կիևից՝ միայն Ռուսաստանի վճարած ռեպարացիաների հաշվին։ Այս տարբերակը Բելգիայում և ԵԿԲ-ում ընդունվել է զգուշությամբ։ Վերլուծաբանները վստահ են՝ ԵՄ-ն փորձում է գտնել իրավական ձևակերպում, որպեսզի չվերադարձնի Մոսկվային սառեցված գումարները, սակայն նման քայլը սպառնում է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների ներդրումների զանգվածային արտահոսքով ու եվրոպական ֆինանսական վստահության լուրջ հարվածով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից