Բելառուսում նոր ԱԷԿ-ը կկառուցի Ռուսաստանը. Լուկաշենկո
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրում նախատեսվող նոր ատոմակայանի կառուցումը կիրականացվի Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Ինչպես փոխանցում է «БелТА»-ն, Լուկաշենկոյի խոսքով՝ «հարց չկա, թե ով է կառուցելու այս կայանը․ այն կկառուցենք ռուսների հետ, որովհետև հենց նրանք են մեզ սովորեցրել դա անել»։
Նախագահը հավելել է, որ Բելառուսի մասնագետներն արդեն մասնակցում են «Ռոսատոմի» ծրագրերին այլ երկրներում, իսկ այժմ հերթը հասել է նոր կայանի կառուցմանը հենց հանրապետության տարածքում։
Սեպտեմբերի 25-ին Լուկաշենկոն ժամանել է Ռուսաստան երկօրյա այցով։ Վաղը, սեպտեմբերի 26-ին, նա նախատեսում է քննարկել ԱԷԿ-ի շինարարության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Գլոբալ ատոմային ֆորումի շրջանակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)