Միրզոյանն ու Բայրամովը կարճատև շփումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած ընթրիքին
Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել: Հայտնում են ՀՀ ԱԳն-ից՝ հրապարակելով լուսանկարներ։
Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում, հայտնել են քաղաքական գերատեսչությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)