Լա լիգայում ավելի քան 300 խաղ անցկացրած 44-ամյա Կանին վերակենդանացման բաժանմունքում է
Սպորտ
44-ամյա իսպանացի նախկին ֆուտբոլիստ Ռուբեն Գրասիան, որն առավել հայտնի է Կանի անունով, կաթվածի պատճառով սեպտեմբերի 24-ին հոսպիտալացվել է, հաղորդում է Marca-ն:
Ծանր կաթվածի պատճառով Կանին շարունակում է մնալ հոսպիտալացված: Բարեբախտաբար, նրա առողջական վիճակը հետզհետե բարելավվում է:
Սարագոսայում ծնված և համանուն ֆուտբոլային ակումբում առաջին քայլերը կատարած Կանին մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն իսպանական թիմերում, այդ թվում՝ Մադրիդի «Աթլետիկոյում» և «Վիլյառեալում»: Նա Լա լիգայում անցկացրել է ավելի քան 300 խաղ, դարձել է Արքայական գավաթի ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող: Կանին կարիերան ավարտել է 2017 թվականին հարազատ «Սարագոսայում»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից