Բյուրեղավանի գործարաններից մեկում բռնկված հրդեհը նյութական վնաս է հասցրել
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարոյան փողոցում գտնվող ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 22։27-ին։ Պահեստային տարածքում այրվել են ապակե շշերի փաթեթավորումները և փայտե տակդիրները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել