Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»․ Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը նախագիծ կշրջանառեն
Քաղաքական
Մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»: Այս մասին հայտնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլորն ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:
Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,– նշել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)