Ես Կաթողիկո՞սն եմ, որ իմանամ Փաշինյանը մեղք ունի՞ Արցախի հարցում, թե չէ, հիմա վերաբերմունքս փոխվել է. Նազարյան
Քաղաքական
«Ընտրություն է լինելու, ժողովրդին ասեք՝ ժողովո՛ւրդ ջան, գնացե՛ք, ընտրե՛ք Խորեն Հովհաննիսյանին, որովհետև նա լավ ֆուտբոլիստ է: Ոնց լավ ֆուտբոլիստ է եղել, երկիրն էլ այդպես լավ կկառավարի, թող գնան Խորեն Հովհաննիսյանին ընտրեն, այստեղ ես բան չեմ տեսնում»,-այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին
Դիտարկմանը՝ թե դուք էլ էիք պատերազմից հետո փողոցային պայքարի մասնակցում, Փաշինյանի հրաժարական էիք պահանջում, ասում էիք՝ Փաշինյան Նիկոլ, Աննա պատասխա՛ն եք տալու, Գեղամ Նազարյանն ասաց.
«Դրանք բողոքի գործողություններ են եղել, դրանց մի՛ ասեք փողոցային պայքար, որովհետև փողոցայինը դա վատ է, վատ է հնչում։ Իմ ասածներից ես չեմ հրաժարվել, հիմա էլ չեմ հրաժարվում: Հետո հրաշք տեղի ունեցավ, հիմա այդպես չեմ մտածում:»,-ասել է նա:
Ճշտող հարցին՝ այսինքն, Փաշինյանը մեղք չունի՞, Նազարյանն ասաց. «Ես հիմա կաթողիկո՞սն եմ, որ իմանամ, մեղքերի քննությամբ չեմ զբաղվում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)