Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն կայացնել իր որոշումները․ Օրբանը՝ Թրամփին
Աշխարհ
Հունգարիան ինքնիշխան երկիր է և իրավունք ունի ինքնուրույն կայացնել այս կամ այն որոշումները: Այս մասին Kossuth-ի եթերում հայտարարել է Հանրապետության վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս կերպ նա պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով վստահ է՝ կարող է համոզել հունգարական իշխանություններին հրաժարվել ՌԴ-ից նավթի գնումներից:
«Ես հասկանում եմ՝ ԱՄՆ-ն մեծ երկիր է, իսկ Հունգարիան՝ ավելի փոքր։ Բայց մի բանում մենք նման ենք. երկու երկրներն էլ ինքնիշխան պետություններ են», - նշել է վարչապետը։ Օրբանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Բուդապեշտը, ինչպես Վաշինգտոնը, ունի իր շահերը։
Ընդ որում, Հանրապետությունը դրանք հստակ արտահայտում և ներկայացնում է։ «Եթե մենք լավ հարաբերությունների մեջ ենք, օրինակ՝ ընկերների պես, ապա մենք կլսենք միմյանց։ Իսկ հետո յուրաքանչյուրը կանի այն, ինչ ուզում է», - հավելել Է Հունգարիայի կառավարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից