Եվրոպայի երեք երկրներ գործարկում են նոր մուտքի և ելքի վերահսկողության համակարգ՝ EES
Աշխարհ
Եվրոպայի երեք երկրներ՝ Էստոնիա, Գերմանիա և Լյուքսեմբուրգ, պատրաստվում են հոկտեմբերի 12-ից գործարկել նոր մուտք-ելք վերահսկողության համակարգ՝ EES (Entry Exit System)։ Այդ մասին գրում է The Independent-ը։
Նոր թվային համակարգը կգործի բոլոր առաջին անգամ Շենգենյան գոտի մուտք գործող օտարերկրացիների համար՝ հավաքելով նրանց բիոմետրիկ տվյալները և լիովին հրաժարվելով անձնագրերի թղթային դրոշմակներից։ Նախատեսվում է, որ ամբողջ Եվրոպան այս համակարգին լիարժեք կանցնի մինչև 2026 թվականի ապրիլը, սակայն նշված երեք երկրները արդեն տեխնիկապես պատրաստ են գործարկմանը։
Ավելի վաղ Իտալիայի հյուպատոսությունը Մոսկվայում պարզաբանել էր, որ մի շարք եվրոպական երկրներ հրաժարվում են ընդունել ոչ բիոմետրիկ անձնագրեր և դրանց տերերին չեն թողնում մուտք գործել Շենգենյան գոտի։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից