Զելենսկին ուզում է երևալ որպես «լավ զինվոր» եվրոպացի քաղաքական գործիչների աչքում. Պեսկով
Քաղաքական
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է եվրոպացի քաղաքական գործիչներին համոզել, թե ինքը «լավ և հաջողակ զինվոր» է։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Զելենսկին, ըստ երևույթին, շարունակում է անհույս ջանքեր գործադրել՝ իր սնուցողներին համոզելու, որ ինքը լավ զինվոր է և հաջողակ զինվոր», — նշել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Կիևի «սնուցողներ» են համարվում եվրոպական երկրները։
Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Մոսկվային ուղղված սպառնալիքները՝ շեշտելով, որ դրանք վկայում են Ուկրաինայի մտադրության մասին՝ շարունակելու հակամարտությունը Ռուսաստանի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)