ԱՄՆ-ն Գերմանիային միջին հեռահարության մինչև 400 կատարելագործված հրթիռ կվաճառի
ԱՄՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում է ընդունել հավանություն տալ Գերմանիայի կառավարությանը AIM-120D-3 միջին հեռահարության «օդ-օդ» դասի կատարելագործված հրթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին՝ 1,23 միլիարդ դոլարի չափով: Այս մասին հայտնում է պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը:
Գերմանիայի կառավարությունը խնդրել է ձեռք բերել մինչև 400 կատարելագործված նման հրթիռներ և հարակից սարքավորումներ։ Այս գործարքը կնպաստի ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նպատակներին և ազգային անվտանգության խնդիրներին՝ բարձրացնելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը:
Գործարքը կբարձրացնի Գերմանիայի կարողությունը ՝ դիմակայելու ընթացիկ և ապագա սպառնալիքներին և չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)