«Կրկին վհուկների որս եվրոպական հայրենասերի դեմ». Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ հայտարարելով, որ նրա դեմ «վհուկների որս» է կազմակերպվել իր քաղաքական դիրքորոշման պատճառով։ Այդ մասին Օրբանը գրել է սոցիալական ցանց Х-ում։
«Կրկին մի օր՝ և կրկին վհուկների որս եվրոպական հայրենասերի դեմ։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետապնդումները պետք է դադարեցվեն», — նշել է Օրբանը՝ Սարկոզիին կոչելով պատվավոր մարդ և մաղթելով նրան ուժ՝ «արդարության համար պայքարում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Փարիզի դատարանը Սարկոզիին հինգ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ 2007 թվականի ընտրարշավի գործով։ Դատավճիռը ներառում է հինգ տարվա ազատազրկում՝ պայմանական կալանքի կիրառմամբ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից