«Գերմանիայի այլընտրանք» կուսակցությանը ստիպել են լքել կենտրոնական գրասենյակը
Աշխարհ
Բեռլինի քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է գերմանական աջակողմյան «Գերմանիայի այլընտրանք» (AfD) կուսակցությանը մինչև 2026 թվականի հոկտեմբեր լքել իր կենտրոնական գրասենյակը մայրաքաղաքում։ Այդ մասին հայտնում է Euractiv-ը։
Որպես պատճառ նշվել է, որ կուսակցությունը սեփականատիրոջ հետ չհամաձայնեցրել է շենքի ներքին բակի օգտագործումը և տեղադրել է կուսակցության լոգոն շինության վրա։ Բացի այդ, ավստրիացի տանտերը դժգոհել է, որ AfD-ի անվտանգության խիստ միջոցները խանգարում են մյուս վարձակալների առօրյային։
Կուսակցությունը հրաժարվել էր տեղափոխվել, ինչի հետևանքով գործը հասել էր դատարան։ Դատարանը որոշել է, որ AfD-ն պետք է ազատի շենքը, սակայն տրամադրել է լրացուցիչ ժամանակ՝ հաշվի առնելով, որ սեփականատերը պատշաճ կերպով չէր նախազգուշացրել կուսակցությանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից