«Կեղտոտ ոստիկան». Թրամփը նախկին FBI-ի տնօրենի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին Ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Քոոմիին անվանել է «կեղտոտ ոստիկան»։ Այդ մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Ջեյմս Քոոմին՝ կեղտոտ ոստիկան։ Եկեք Ամերիկան դարձնենք նորից մեծ», — գրել է Թրամփը։
Նշվում է, որ Քոոմին և Կենտրոնական հետախուզական վարչության (ՑԵՀ) նախկին ղեկավար Ջոն Բրեննանը անցնում են քրեական գործով՝ կապված 2016 թվականին Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի մասին տեսության տարածման հետ, որը հետագայում հերքվել է։ Ավելի վաղ Թրամփը Քոոմիի գործունեությունը որակել էր «ծայրահեղ կոռումպացված»՝ ընդգծելով, որ նա «ամպեր է կուտակել ողջ երկրի գլխին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)